Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ՆԳՆ-ն իրականացրել է հակաիրանական հատուկ գործողություն. կան ձերբակալվածներ

Ադրբեջանի ՆԳՆ-ն իրականացրել է հակաիրանական հատուկ գործողություն. կան ձերբակալվածներ
Տարածաշրջան
16:03, 31 январь 2023
Այսօր Բաքվում հատուկ գործողություն է իրականացվել ընդդեմ Իրանի լրտեսական ցանցի։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ՆԳՆ-ն գործողություն է իրականացրել նաև այնպիսի լրատվամիջոցներում, ինչպիսիք են SalamNews-ը և Interaz-ը: Հայտնի են դարձել նաև հատուկ գործողության արդյունքում ձերբակալված անձանց անունները։

 Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում Բաքվում և հանրապետության այլ շրջաններում որպես կասկածյալ ձերբակալվել է 7 անձ: