Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղարաբաղի հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը Բաքվում է. Ադրբեջանի ԱԳՆ-ն չի մեկնաբանում նրա այցը

Ղարաբաղի հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը Բաքվում է. Ադրբեջանի ԱԳՆ-ն չի մեկնաբանում նրա այցը
Տարածաշրջան
17:41, 09 сентябрь 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն չի մեկնաբանել Ղարաբաղի հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի այցը Բաքու։

Նրա ուղևորության մասին հայտնի է դարձել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերից, որը սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայացած ճեպազրույցում ասել էր, որ Բաքվում է գտնվում ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։ 

«Նա քննարկում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարները։ Առաջիկայում նա նախատեսում է նույն նպատակով այցելել Երևան»,- ասել է նա։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն ոչինչ չի հաղորդել Խովաևի հանդիպումների ու բանակցությունների մասին։