Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը

Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը
Աշխարհ
16:00, 10 сентябрь 2023
 
Մարոկկոյում երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան երկու հազար մարդ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը։

Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 2012 մարդ, ևս 2059-ը վիրավորվել է, 1404 մարդու վիճակը ծայրահեղ ծանր է։

Associated Press-ը գրում է, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, ավելի շատ է, սակայն փրկարարները դեռ չեն հասել հեռավոր շրջաններ, որոնք տուժել են երկրաշարժից։