Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարները հանդիպել են Ալիևին

ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարները հանդիպել են Ալիևին
Տարածաշրջան
12:32, 11 октябрь 2023
ԱՊՀ անդամ պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարները նախօրեին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հաղորդում է ադրբեջանական АPA գործակալությունը։

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մասնակցած պաշտոնյաների թվում են եղել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (СВР) ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Եվգենի Սիսոևը ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների ղեկավարները։

Բարձրաստիճան ուժայինները Բաքու էին ժամանել ԱՊՀ անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստին մասնակցելու նպատակով։

Աղբյուր՝ azatutyun.am