Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանն ու Թուրքիան ՀՀ սահմանների մոտ պատրաստվում են զորավարժությունների՝ նվիրված Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին

Ադրբեջանն ու Թուրքիան ՀՀ սահմանների մոտ պատրաստվում են զորավարժությունների՝ նվիրված Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին
Տարածաշրջան
14:45, 20 октябрь 2023
Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» զորավարժություններին, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերի 23-25-ը մի քանի վայրերում՝ Բաքվում, Նախիջևանում և հայկական «օկուպացիայից ազատագրված» տարածքներում։

Զորավարժությունները նվիրված են Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին։