Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող արդարացնել երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների խախտումը». Նասեր Քանանի

«Տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող արդարացնել երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների խախտումը». Նասեր Քանանի
Տարածաշրջան
14:37, 08 январь 2024
Մենք ունենք հստակ և ճշգրիտ դիրքորոշում տարածաշրջանում, հատկապես Կովկասում իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության և տարանցիկ միջանցքների հարցում, և դրանք արտահայտել ենք։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին: 
 
«Մենք ընդգծում ենք տարածաշրջանային համագործակցության ընդլայնման կարևորությունը խաղաղության և կայունության հաստատման համար, ինչպես նաև տնտեսական և առևտրային համագործակցության, տրանսպորտի և տարանցման կարևորությունը։ Բայց մենք միշտ ընդգծել ենք, որ առևտրային և տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող լինել արդարացում տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների և տարբեր երկրների ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքների խախտման համար»,- հայտարարել է նա։