Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դա երկրի տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է և կմեծացնի անկայունությունը. Իրանի ԱԳՆ-ն՝ Եմենին ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հարվածների մասին

Դա երկրի տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է և կմեծացնի անկայունությունը. Իրանի ԱԳՆ-ն՝ Եմենին ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հարվածների մասին
Տարածաշրջան
11:33, 12 январь 2024
Եմենում հուսիթների դիրքերի վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածների հետևանքով տարածաշրջանում կմեծանա անկայունությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

Ավելի վաղ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ռազմական գործողություններ էին սկսել Եմենում հուսիթների դեմ։ Ավելի ուշ Եմենի ԱԳ փոխնախարար Հուսեյն ալ-Ազին հայտարարել է, որ Լոնդոնը և Վաշինգտոնը պետք է պատրաստ լինեն թանկ գին վճարել Եմենին զանգվածային հարվածների համար։

Քանանիի խոսքով, որը մեջբերում է Իրանի ԱԳՆ Telegram ալիքը, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողությունները կոչված են շեղելու համաշխարհային հանրության ուշադրությունը Գազայի հատվածում տիրող իրավիճակից։

Իրանցի դիվանագետը Եմենին հասցված հարվածն անվանել է կամայականություն և երկրի տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում։