Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչու է չեղարկվում Բուլղարիայի ԱԳ նախարարի այցը Ադրբեջան

Ինչու է չեղարկվում Բուլղարիայի ԱԳ նախարարի այցը Ադրբեջան
Տարածաշրջան
16:08, 16 январь 2024
Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մարիա Գաբրիելի հաջորդ շաբաթ նախատեսված այցն Ադրբեջան չեղարկվել է: Այս մասին հայտնում է Բուլղարիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Իսկ թե ինչու է այցը չեղարկվել՝ առայժմ հայտնի չէ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մ. Գաբրիելը կայցելի Բաքու՝ մասնակցելու ադրբեջանա-բուլղարական ռազմավարական երկխոսության 3-րդ նիստին, որը կկայանա հունվարի 24-ին։