Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բուլղարիան արգելել է Լավրովի ինքնաթիռի թռիչքը

Բուլղարիան արգելել է Լավրովի ինքնաթիռի թռիչքը
Միջազգային
10:34, 30 ноябрь 2023
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։

Մարիա Զախարովան բացատրել է, թե ինչու է Սերգեյ Լավրովի ինքնաթիռը Սկոպյե ժամանել Հունաստանով։

Ի սկզբանե սպասվում էր, որ նա Բուլղարիայի տարածքով կմեկնի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որը տվել էր դրա թույլտվությունը։ 

«Բուլղարիայի ԱԳՆ պաշտոնական նոտայում գրված էր՝ ինքնաթիռը կարող է թռչել Բուլղարիայի տարածքով, իսկ Մարիա Զախարովան չի կարող թռչել ինքնաթիռով։ Այն մասին մասին, թե արդյոք ես կարո՞ղ եմ թռչել Բուլղարիայի վրայով առանց ինքնաթիռի, կամ կարելի՞ է դրա համար օգտվել տիեզերական տարածությունից, ոչինչ չի ասվել»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Այսպիսով, Լավրովի ինքնաթիռին թույլ չեն տվել թռչել Բուլղարիայի տարածքով։