Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բորելի հռետորաբանությունը սրում է Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները». Ադրբեջանի ԱԳՆ-ի «կոշտ» պատասխանը

«Բորելի հռետորաբանությունը սրում է Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները». Ադրբեջանի ԱԳՆ-ի «կոշտ» պատասխանը
Տարածաշրջան
11:51, 23 январь 2024
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն «վճռականորեն մերժել է» Ժոզեպ Բորելի հայտարարությունը՝ այն անվանելով «Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքներ», որոնք ակնհայտորեն «խեղաթյուրում են փաստերը» և հանդիսանում են «արհամարհանք Ադրբեջանի օրինական շահերի հանդեպ»։  «Այդ սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտների վառ օրինակ է և ավելի է սրում Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունները»,- ասվում է մեկնաբանություններում:
 
Հաջիզադեի խոսքով՝ Բորելը «ոչ միայն ամբողջովին խեղաթյուրում է Ադրբեջանի նախագահի տեսակետները Ադրբեջանի և Հայաստանի տարածքների պատմական փաստերի վերաբերյալ, այլ նաև հրահրում է ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի նկատմամբ»:

Այնուհետև Հաջիզադեն մեղադրում է միջազգային հանրությանը, որ այն «ոչ մի ջանք չի գործադրում համոզելու Հայաստանին գործել միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան», և վստահեցնում, որ «Ադրբեջանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ բանակցություններին, խաղաղությանն ու կայունությանը»:
Ադրբեջանցի դիվանագետն առանձին անդրադարձ է կատարել Ֆրանսիայի հետ համերաշխության Բորելի արտահայտությանը, իսկ վերջում արդեն հայտարարել է, որ «Ադրբեջանը, հավատարիմ լինելով իր միջազգային պարտավորություններին և միջազգային իրավունքին, վճռականորեն կճնշի ցանկացած պահանջ, որը կհակասի իր ազգային շահերին, ու սպառնալիքների լեզուն լեգիտիմացնելու փորձերը»։