Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու հարցը քվեարկության կդրվի վաղը

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու հարցը քվեարկության կդրվի վաղը
Տարածաշրջան
17:47, 23 январь 2024
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) վաղը երեկոյան քվեարկության կդրվի ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու հարցը:

Նշենք, որ նախաձեռնությունը գերմանացի, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեինն է։


Ըստ գերմանացի պատվիրակի՝ հենց ադրբեջանական պատվիրակության ուղիղ պատասխանատվության հետևանքով է, որ Վեհաժողովի զեկուցողներն անցած տարի առնվազն երեք անգամ չեն կարողացել այցելել Լաչինի միջանցք։ Բաքուն հրաժարվել է նաև ընդունել փետրվարի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու Վեհաժողովի առաջարկը:

Եվրոպացի պատվիրակն իր առաջարկը ներկայացնելիս շեշտել է՝ Բաքվի վարչակազմի քաղաքանության պատճառով Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար հայ է բռնի տեղահանվել, երկրում քաղբանտարկյալներն ավելանում են։