Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի խորհրդարանը քվեարկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման օգտին. Ի՞նչ է խոստացել Շվեդիան դրա դիմաց

Թուրքիայի խորհրդարանը քվեարկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման օգտին. Ի՞նչ է խոստացել Շվեդիան դրա դիմաց
Տարածաշրջան
10:51, 24 январь 2024
Թուրքիայի խորհրդարանը քվեարկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման օգտին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
346 պատգամավորներից կողմ է քվեարկել 287-ը, 55-ը՝ դեմ, 4-ը՝ ձեռնպահ։

Խորհրդարանի որոշումն ուժի մեջ կմտնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից համապատասխան հրամանագիրը ստորագրելուց հետո։

Շվեդիան, որպես Եվրամիության անդամ, Թուրքիայի նախագահի հետ բանակցություններում համաձայնել է հայտի վավերացման դիմաց նպաստել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացմանը։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության և  ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցերը «կապված չեն միմյանց հետ»։ Դեռ անցյալ օգոստոսին նա պնդում էր, որ Շվեդիայի՝ արդեն աշնանը դաշինքին անդամակցելու հարցում լավատեսորեն է տրամադրված։