Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղարաբաղի հարցը փակված է. այս թեման փակվել է սեպտեմբերին ռազմական գործողությամբ. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ղարաբաղի հարցը փակված է. այս թեման փակվել է սեպտեմբերին ռազմական գործողությամբ. Ադրբեջանում ՌԴ դեսպան
Տարածաշրջան
11:13, 12 февраль 2024
Ղարաբաղի հարցը փակված է. այս թեման փակվել է սեպտեմբերին ռազմական գործողությամբ: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
 
«Այժմ Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն փոխանակում են խաղաղության պայմանագրերի նախագծերը։ Այն, ինչ առաջարկում է ադրբեջանական կողմը, իմ կարծիքով, միանգամայն արդարացված է, ստանդարտ ձևակերպումներ և հոդվածներ, որոնք, որպես կանոն, գոյություն ունեն կողմերի միջև խաղաղության պայմանագրերում։ Եվ, սկզբունքորեն, այն առաջարկների հիման վրա, որոնք անում է Բաքուն, ինձ թվում է, կարելի է արագ ավարտել այդ բանակցությունները։»,- նշել է դիվանագետը։