Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանը չի պատրաստվում հարձակվել Հայաստանի վրա». Ադրբեջանի ԱԳՆ

«Ադրբեջանը չի պատրաստվում հարձակվել Հայաստանի վրա». Ադրբեջանի ԱԳՆ
Տարածաշրջան
15:29, 23 февраль 2024
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունից արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցին։  

«Անհիմն է, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա»․ ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ըստ Բաքվի՝ Փաշինյանի հայտարարությունները Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո Հայաստանի կողմից Գերմանիայի ջանքերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է․

«Պնդումները, թե իբր Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, չեն համապատասխանում միջազգային իրավունքի սկզբունքներին, առկա փաստերի բացահայտ խեղաթյուրում են և նպատակ ունեն մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։