Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հուսով ենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կստորագրեն խաղաղության համաձայնագիր». Դարչիաշվիլի

«Հուսով ենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կստորագրեն խաղաղության համաձայնագիր». Դարչիաշվիլի
Տարածաշրջան
13:08, 15 март 2024
Եռակողմ հանդիպման շրջանակներում քննարկվել են տարբեր ուղղություններով հարցեր։ Երկկողմ հարթությունում առկա է նաև ռազմավարական գործընկերություն և օրինակելի հարաբերություններ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ: 

Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին՝ այսօր Բաքվում կայացած Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ: «Հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ ժամանակներս ձեռք կբերեն պայմանավորվածություններ և կստորագրեն խաղաղության համաձայնագիր, որը շրջադարձային կլինի տարածաշրջանում կայուն խաղաղության և ստաբիլության համար», - նշել է Վրաստանի ԱԳ նախարարը: