Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հույս ունեմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը լուծում կգտնեն և կստորագրեն խաղաղության համաձայնագիրը. Ղարիբաշվիլի

Հույս ունեմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը լուծում կգտնեն և կստորագրեն խաղաղության համաձայնագիրը. Ղարիբաշվիլի
Տարածաշրջան
18:42, 18 январь 2024
Վրաստանը շատ սերտ և գործընկերային հարաբերություններ ունի հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ, նրանք մեր եղբայրներն ու բարեկամներն են՝  Դավոսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Երկու տարի առաջ ես միջնորդության փորձ արեցի: Մենք ունեցանք հաջող առաջին միջնորդությունը, երբ Ադրբեջանն ազատ արձակեց 15 կալանավորի, իսկ Հայաստանը Ադրբեջանին հանձնեց ականապատ տարածքների քարտեզները։ Դա հաջող փորձ էր։ Բայց սա շատ բարդ իրավիճակ է։ Մենք հասկանում ենք, որ այս տարածաշրջանում շատ խաղացողներ կան։

Ավելացնեմ, որ ես գիտեմ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումը, որ նրանք ցանկանում են հարաբերություններ ունենալ միմյանց հետ երկկողմ մակարդակով։ Անձամբ ես կարծում եմ, որ դա ճիշտ ճանապարհ է, քանի որ այսքան միջնորդների, այդքան շահագրգիռ կողմերի առկայության դեպքում գործընթացը երբեմն դառնում է ավելի կոնֆլիկտային և հակաարդյունավետ։ Ուստի նրանց հաջողություն եմ մաղթում։ Ես իսկապես հույս ունեմ, որ նրանք շուտով լուծում կգտնեն և կստորագրեն խաղաղության պայմանագիր»,- նշել է նա։