Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Հարավային Կովկասում ի վերջո կայուն խաղաղության հասնելու համար. Ղարիբաշվիլի

Վրաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Հարավային Կովկասում ի վերջո կայուն խաղաղության հասնելու համար. Ղարիբաշվիլի
Քաղաքականություն
13:31, 26 октябрь 2023
Վրաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ ուրախ է ողջունել Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանին և Ալի Ասադովին Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» ֆորումին։

«Իմ կառավարության խաղաղ հարևանություն նախաձեռնության շրջանակներում մենք պատրաստ ենք աշխատել մեր հարևան և բարեկամ երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի Հարավային Կովկասում վերջապես հաստատվի կայուն խաղաղություն: Այսօր ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հյուրընկալելու իմ երկու սիրելի գործընկերներին՝ վարչապետ Փաշինյանին և վարչապետ Ասադովին։ Ավելորդ է ասել, որ երկարաժամկետ խաղաղությունը օգուտ կբերի բոլոր երկրներին, տարածաշրջանին լայն մասշտաբով, ինչպես նաև արժանի բարգավաճում կբերի մեր երկրներին»,- ասել է Ղարիբաշվիլին:

Ղարիբաշվիլին ավելի վաղ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների հարթակ առաջարկել է Թբիլիսին։