Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Տարածաշրջան
18:09, 15 февраль 2024
Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Իլյա Դարչիաշվիլին և Հաքան Ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները, հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նախարարները կրկին նշել են տարածաշրջանի կայուն զարգացման համար խաղաղության ապահովման կարևորությունը: Այս առումով նշվել է Վրաստանի և Թուրքիայի դերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ կողմերը անդրադարձել են նաև ռազմավարական տարանցիկ և էներգետիկ նախագծերի իրագործման հարցին, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տարանցիկ ներուժին։ Այս համատեքստում նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս մայրուղու, ինչպես նաև «Միջին միջանցք» նախագծի իրագործման կարևորությունը։

Նախարարներն ասել են, որ այս տարվա մարտին կկայանա Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։