Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը». Ալիև

«Այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը». Ալիև
Տարածաշրջան
16:08, 23 апрель 2024
Ադրբեջանն ու Հայաստանն ավելի քան երբևէ մոտ են խնդրի լուծմանը (խաղաղության պայմանագրի ստորագրմանը), հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հիշեցրել է, որ նախկինում Բաքուն և Երևանը նույնիսկ չէին կարողանում համաձայնության գալ Մադրիդյան սկզբունքների շուրջ, այդ ժամանակ նույնիսկ խաղաղության համաձայնագրի նախագիծ չկար:

«Այժմ դա (նախագիծը) կա։ Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը: Մեզ մնում է միայն մանրամասները մշակել: Եվ, իհարկե, երկու կողմերին էլ ժամանակ է պետք»,- ընդգծել է Ալիևը։