Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Տարածաշրջան
19:47, 21 февраль 2022
Այսօր՝ փետրվարի 21-ին, Թբիլիսիի ժամանակով 16:17-ին, Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում կրկին երկրաշարժ է արձանագրվել։ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 (ML) մագնիտուդ։ Այս մասին տեղեկանում ենք jnews.ge կայքէջից։

Վերջին շաբաթում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Սամցխե-Ջավախքում, մասնավորապես՝ Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղում։

Հիպոկենտրոնը գտնվում Է 9 կիլոմետր խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել: