Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում անտառային հրդեհներ են

Ադրբեջանի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում անտառային հրդեհներ են
Տարածաշրջան
13:02, 19 август 2022
Ադրբեջանի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում բռնկված անտառային հրդեհները չեն նահանջում։

Ինչպես հայտնում են այդ երկրի ԱԻՆ-ից, հրդեհների մարման գործողությունների մեծ մասն իրականացվում է բարդ լեռնային ռելիեֆի պայմաններում, որն անբարենպաստ է տեխնիկայի և անձնակազմի տեղաշարժի համար: Շաբրանի, Գաբալայի, Գուբայի, Սիյազանի և Խաչմազի շրջաններում հրդեհների դեմ պայքարում համապատասխան պետական կառույցներից ներգրավված են ավելի քան 1140 մարդ  և 120 միավոր տարբեր նշանակության տեխնիկա:

Նշվում է, որ ներկայումս այն տարածքներում, որտեղ հրդեհը մարվել է, սառեցման աշխատանքներ են տարվում։
Չնայած շոգին ու քամոտ եղանակին՝ հրդեհի օջախների ամբողջական մարման աշխատանքները շարունակվում են։