Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում երկնիշ տնտեսական աճը կապ չունի միգրացիայի հետ. ֆինանսների նախարար

Վրաստանում երկնիշ տնտեսական աճը կապ չունի միգրացիայի հետ. ֆինանսների նախարար
Տարածաշրջան
22:32, 07 ноябрь 2022
Վրաստանի Ազգային բանկում կայացած ճեպազրույցում ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին ասել է, որ Վրաստանում երկնիշ տնտեսական աճի և բարձր տնտեսական ակտիվությունը միգրանտների համատեքստում դիտարկելը, մեղմ ասած, սխալ է:
Նրա խոսքով, երկրում տնտեսական աճի վրա ազդում են մի քանի կարևոր գործոններ:

«Կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք հանգեցնում են երկրում բարձր, երկնիշ տնտեսական աճի, և դա կապ չունի միգրացիայի հետ։ Այդ գործոններն են՝ զբոսաշրջության վերականգնումը, դուք գիտեք, որ անցյալ տարի մենք ունեցել ենք 35 տոկոս վերականգնում, այս տարի փաստացի 100 տոկոս վերականգնում ենք տեսնում, արտահանումը նախատեսվածից ավելի արագ է աճել. այսօր ունենք 37 տոկոս աճ։ Աճում են նաև միջազգային բեռնափոխադրումները»,- ասել է Խուցիշվիլին։

Խուցիշվիլին նշել է, որ հարկաբյուջետային պարամետրերի կայունությունը հատկապես կարևոր է միջնաժամկետ հեռանկարում՝ սպասվող աճող ռիսկերին դիմակայելու համար։

«Հարկաբյուջետային դեֆիցիտը 9,3 տոկոսից իջեցվել է 2,8 տոկոսի։ Պարտքի մակարդակը, որը գերազանցել է 60 տոկոսը, այս տարի արդեն իջել է 40 տոկոսից… Այս ամենը պատասխանն է, թե ինչպիսին է լինելու պետության արձագանքը այն ռիսկերին, որոնք կարող են լինել ապագայում։

Բնականաբար, անորոշությունը դեռ շատ բարձր է բոլոր երկրների համար, ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում», — նշել է ֆինանսների նախարարը: