Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովը միջազգային հանրության դիրքորոշում է, որը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և վերջինիս սահմաններում ԼՂ-ի համար բարձր ինքնավարություն նախատեսում․ Փաշինյան

«Փորձագետները չէին բարձրաձայնում, որ 1993թ. ընդունված ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերը, որոնք արձանագրում են Ադրբեջանի 7 շրջանների գրավումը հայկական ուժերի կողմից, պահանջում են անհապաղ և առանց նախապայմանների զորքերի դուրսբերում այդ տարածքներից, անթույլատրելի են համարում ուժի կիրառումը տարածքներ ձեռք բերելու համար, ԼՂ-ն անվանում են Ադրբեջանական Հանրապետության ռեգիոն. ահա այդ բանաձևերը ուղղակի թղթի կտորներ չեն, և դրանք մոռացության մատնելը հեշտ չի լինի: Եվ որ 1996թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում տեղի ունեցածը, որքան էլ իրավական ուժ չունենա, միջազգային հանրության դիրքորոշում է, որը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և վերջինիս սահմաններում ԼՂ-ի համար բարձր ինքնավարություն նախատեսում»,- այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետի խոսքով՝ միջազգային հանրության կողմից լիսաբոնյան այս արձանագրումն արվել է ոչ թե Լիսաբոնի գագաթաժողովի ընդունած բանաձևի, այլ գագաթաժողովի գործող նախագահողի հայտարարության ձևով, որը որպես հավելված 1996թ. դեկտեմբերի 3-ին հրապարակվել է Լիսաբոնի գագաթաժողովի փաստաթղթերի հետ:
 
Մանրամասն՝ տեսանյութում