Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք չենք կարող զոհասեղանին դնել Հայաստանի Հանրապետությունը, բայց դա չի նշանակում, որ խաչ ենք քաշում ԼՂ մեր հայրենակիցների իրավունքների և անվտանգության վրա. վարչապետ

Պրահայում եղել է պայմանավորվածություն, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի սահմաններով։ Մեզ, սակայն, մտահոգում է այլ բան՝ Ադրբեջանը վերջին շրջանում պնդում է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ենթադրաբար հղում տալով Պրահայի համաձայնությունը, բայց չի ասում, Ադրբեջանն էլ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե այո, ապա Հայաստանն էլ է ճանաչում։ Մնացած հատվածների, Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանաձևերի մասին ես խոսել եմ 2022-ի ապրիլի 13-ին և այլ ելույթներում։ Այս մասին նշեց վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը, Պրահայում եվրոպական միջնորդությամբ ձեռքբերված համաձայնությամբ՝ հիմնված Ալմա Աթիի համաձայնագրին, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ դա նշանակում է՝ Դուք ընդունել եք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, Դուք համաձայնությո՞ւն տվել եք՝ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում ինչ-որ խաղաղության պայմանգրի մեջ․

Ապա շարունակելով պարզաբանեց, որ մենք պետք է կողմնորոշվենք՝ որոշում ենք միջազգային հանրության դեմ կռիվ տալ, պատերա՞զմ հայտարարել, թե՞ ոչ։ «Աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ Ղարաբաղը չճանաչի Ադրբեջանի մաս։ Մենք ունենք երկու ընտրություն՝ դիրքավորվել միջազգային զարգացումների տրամաբանության մեջ, թե դրան հակառակ։ Երկուսն էլ ընտրություն են, բայց երկու ընտրությունն էլ  ունի իր արդյունքը և կամ հետևանքը, և մեր ընտրությունը պիտի լինի դրա միջև։ Մենք ընտրում ենք խաղաղության օրակարգը, բայց դա չի նշանակում խաչ ենք քաշում ԼՂՀ-ի մեր հայրենակիցների իրավունքների, անվտանգության հարցերի վրա։ Դա շատ կարևոր է մեզ համար, և պետք է այդ հարցերը հասցեագրվեն, բայց այդ հարցերի թիվ մեկ շահառուն ԼՂ-ի ժողովուրդը իր ներկայացուցիչների միջոցով»։  

Բացի այդ, վարչապետը նշեց, որ  Ուկրաիանայի շուրջ իրադարձությունների տիրույթում տեսանելի է, թե ինչ մեծ պայքար է գնում նոր աշխարհակարգի ձևավորման շուրջ, և կարևորեց․ «Այդ նոր աշխարահակարգում մենք չենք կարող զոհասեղաին դնել Հայաստանի Հանրապետությունը, չենք կարող»։