Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փորձագետները գիտեին, բայց չէին ասում, որ ՀՀ-ն Ալմա Աթիում կողմ է քվեարկել Սովետական Ադրբեջանի սահմաններով նորանկախ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթղթին․ նաև՝ ԼՂ-ն ճանաչելով Ադրբեջանի կազմում․ Փաշինյան

«Արցախյան 1-ին պատերազմում տարած հաղթանակը իրականում մթագնվեց ՄԱԿ ԱԽ-ի 1993թ. ապրիլի 30-ից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակաշրջանում ընդունված 4 բանաձևերով, ինչը նշանակում էր, որ ռազմական գործողությունների արդյունքում գրանցված հաջողությունները միջազգային հանրության տեսակետից չէին կարող հետագայում դրվել ԼՂ հարցի կարգավորման հիմքում, իսկ ԼՂ-ն էլ միջազգային հանրության կողմից ճանաչվում է որպես Ադրբեջանի ռեգիոն»,- այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Ինչպես նշեց վարչապետը, 90-ականներին հենց այս նրբություններին էին տիրապետում փորձագետները, որոնք հասկանում էին, որ կանոնների խախտմամբ արձանագրված հաջողությունը «հաշիվ չի»:

«Փորձագետները գիտեին, բայց չէին ասում, որ Հայաստանը Ալմաթիում կողմ է քվեարկել հենց Սովետական Ադրբեջանի սահմաններով նորանկախ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը ճանաչող փաստաթղթին: Ընդունել է այդ փաստաթուղթը նաև ԼՂ-ն ճանաչելով Ադրբեջանի կազմում»,- ասաց Նիկոլ Փաշինանը և հավելեց, որ չէին ասում ոչ միայն սուբյեկտիվ, այլև օբյեկտիվ պատճառներով:
 
Մանրամասն՝ տեսանյութում