Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաթումում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուսի վրա նետել են շշեր և ձվեր

Բաթումում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուսի վրա նետել են շշեր և ձվեր
Տարածաշրջան
14:52, 31 июль 2023
Ռուս զբոսաշրջիկներով ավտոբուսի վրա, որը Բաթում է ժամանել Astoria Grande զբոսանավով, բողոքի ակցիայի մասնակիցները նետել են շշեր և ձվեր։

Դեպքի վայրից լրագրողների տեղեկացմամբ՝ ուղևորների մեծ մասը դեռ նավում է։

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել էր բողոքի ակցիայի ինը մասնակիցների ձերբակալությունը։

«Լելո» կուսակցության առաջնորդներից Իրակլի Կուպրաձեն հայտարարել է ակցիային մասնակից Ուկրաինայի քաղաքացու ձերբակալության մասին։

Զբոսանավը, որը ժամանել է Բաթում, հուլիսի 29-ին ուղևորվել է Սոչի-Տրապիզոն-Բաթում-Ամասրա-Ստամբուլ-Սոչի երթուղով։ Նավի ուղևորների թվում են RU.TV հեռուստաալիքի աստղեր, ովքեր աջակցում են Ուկրաինայի պատերազմին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։