Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայում արցունքաբեր գազ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ

Ֆրանսիայում արցունքաբեր գազ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ
Աշխարհ
19:18, 31 июль 2021
Փարիզի կենտրոնում չարտոնված բողոքի ակցիայի մասնակիցների դեմ արցունցաբեր գազ է  կիրառվել: Այս մասին հայտնում է Ռիա գործակալությունը: Ակցիայի մասնակիցները բողոքում են սանիտարական անցաթղթերի դեմ:

Ակցայի մասնակիցների դեմ հատուկ միջոցներ կիրառվել են այն բանից հետո, երբ վերջիններս սադրել են ոստիկաններին՝  սուլելով ու նրանց վրա շշեր նետելով: Նշենք, որ սանիտարական անցաթղթերի պահանջը կսկսի գործել օգոստոսի 9-ից:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 12-ին հայտարարել էր կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակներում նոր սահմանափակումների մասին: Մասնավորապես՝ օգոստոսի սկզբից ռեստորաններ, բարեր, ինքնաթիռ ու գնացքներ մուտք գործելիս քաղաքացիներից անցաթուղթ են պահանջելու, որը կհաստատի պատվաստված լինելու հանգամանքը կամ թեստի բացասական արդյունքը: