Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են՝ ինչ է անելու ռուս խաղաղապահների զորախումբը հետագայում Ղարաբաղում

ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են՝ ինչ է անելու ռուս խաղաղապահների զորախումբը հետագայում Ղարաբաղում
Ռուսաստան
11:10, 09 октябрь 2023
«Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայությունը պահանջված է, և դա անհրաժեշտ կլինի նաև ապագայում»:

Այս մասին РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, որը վերահսկում է ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները։

Նրա խոսքով՝ նախ «մնում է հարցը, որ այնտեղ մնացած ղարաբաղցիներն իրենց հանգիստ զգան»։
«Չի կարելի բացառել, որ այսօր Ղարաբաղից հեռացածներից ոմանք ինչ-որ փուլում որոշեն վերադառնալ։ Իսկ խաղաղապահների ներկայությունը հանգստության լրացուցիչ գործոն կլինի այս մարդկանց համար»,- ասել է նա՝ նշելով, որ հարցը, թե ինչպիսին կարող է լինել այս զորախմբի հետագա ներկայության եղանակները, կքննարկվի և կլուծվի Մոսկվայի և Բաքվի միջև սահմանված ուղիներով:
Երկրորդ գործոնն էլ այն է, շարունակել է Գալուզինը, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև շփումներն իրականացվում են խաղաղապահների միջնորդությամբ։

«Ղարաբաղի հետագա զարգացման հետ կապված մի շարք շատ բարդ հարցեր նույնպես լուծվում են ղարաբաղահայության ներկայացուցիչների և Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների միջև՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ»,- ասել է փոխնախարարը։