Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը օրենք է ստորագրել՝ չեղարկվում է Միջուկային փորձարկումների արգելքի մասին համաձայնագրի վավերացումը

Պուտինը օրենք է ստորագրել՝ չեղարկվում է Միջուկային փորձարկումների արգելքի մասին համաձայնագրի վավերացումը
Ռուսաստան
13:50, 02 ноябрь 2023
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին համաձայնագրի վավերացման չեղարկման մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է Իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։

Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին պայմանագիրն ընդունվել է 1996 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։ Փաստաթուղթը, ի թիվս այլ երկրների, վավերացրել է Ռուսաստանը, բայց ոչ ԱՄՆ-ն ու Չինաստանը, ինչը, ինչպես Պուտինը հոկտեմբերի 5-ին հայտարարել է «Վալդայ» ակումբի նիստում, Ռուսաստանի իշխանություններին հնարավորություն է տալիս հետ կանչել վավերացումը։