Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հերթական՝ 13-րդ փաթեթը ԵՄ կողմից

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հերթական՝ 13-րդ փաթեթը ԵՄ կողմից
Ռուսաստան
14:13, 21 февраль 2024
Եվրամիության (ԵՄ) դեսպանները համաձայնեցրել են հակառուսական պատժամիջոցների 13-րդ փաթեթը, որում կընդգրկվի մոտ 200 ֆիզիկական և իրավաբանական անձ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրին։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Մյունխենի անվտանգության համաժողովում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթը կոչված է խանգարելու պատժամիջոցների շրջանցումը՝ օգտագործելով երրորդ պետություններին։ 
 
Փետրվարի 21-ին Լիտվայի փոխարտգործնախարար Սիմոնաս Շատունասը ԵՄ-ին կոչ է արել մտածել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի մասին՝ չսպասելով Եվրամիության կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումների 13-րդ փաթեթի ընդունմանը։
 
Մինչ այդ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պետք է քայլեր ձեռնարկի Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակող միջոցների շրջանակներում՝ ուղղված վարկային կազմակերպությունների դեմ և Մոսկվայի մեկուսացմանը։
Ավելի վաղ Հունգարիան ԵՄ-ին կոչ էր արել մտածել Ուկրաինայում խաղաղության, ոչ թե նոր պատժամիջոցների մասին։