Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայում չեղարկել են բոլոր զանգվածային միջոցառումները, օդանավակայաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

Մոսկվայում չեղարկել են բոլոր զանգվածային միջոցառումները, օդանավակայաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
Ռուսաստան
23:05, 22 март 2024
Մոսկվայում առաջիկա հանգստյան օրերին չեղարկվում են բոլոր սպորտային, մշակութային և այլ զանգվածային միջոցառումները։ Համապատասխան որոշումը հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Ռոսավիացիան», իր հերթին, հայտնել է, որ քաղաքի՝ Շերեմետևո, Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Գերատեսչությունը ուղևորներին հորդորել է նախօրոք ժամանել օդանավակայաններ։

Ռուսական երկաթուղիները հայտնել են Մոսկվայի կայարաններում անվտանգության միջոցառումների ուժեղացման մասին։

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Կրոուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ, որի հետևանքով, ըստ աղբյուրների, կան 400 զոհեր և 100-ից ավելի վիրավորներ: