Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայոց ցեղասպանությունը մշտապես ընկալել ենք որպես սեփական ցավ ու դժբախտություն». Զախարովա

«Հայոց ցեղասպանությունը մշտապես ընկալել ենք որպես սեփական ցավ ու դժբախտություն». Զախարովա
Ռուսաստան
13:45, 25 апрель 2024
 Ռուսաստանում Հայոց ցեղասպանությունը մշտապես ընկալել են որպես սեփական ցավ ու դժբախտություն, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբերգական օրը հսկայական պատմական, հոգևոր և բարոյական-քաղաքական նշանակություն ունի մեր դաշնակից Հայաստանի, հանրապետության բարեկամ ժողովրդի, Ռուսաստանում բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար։ Մենք միշտ ընկալել ենք այս ողբերգությունը որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն»,- ասել է Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան առաջիններից էր, որ հայտարարեց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին։ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում նախօրեին անցկացվել են հիշատակի միջոցառումներ։