Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինան փորձել է անօդաչուներով հարվածներ հասցնել Կրեմլին. ՌԴ նախագահի աշխատակազմ․ տեսանյութ

Մայիսի լույս 3-ի գիշերը ռուս զինվորականներն ու հատուկ ծառայությունները խափանել են Կրեմլի վրա գրոհած երկու անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը՝ նշելով, որ Կրեմլին հարվածներ հասցնելու փորձ է եղել:

«Ահաբեկչության արդյունքում Ռուսաստանի Դաշնության նախագահը չի տուժել։ Նրա աշխատանքի ժամանակացույցը չի փոխվել, այն շարունակվում է սովորական ռեժիմով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նախագահի մամուլի ծառայությունը հավելել է, որ ռուս զինվորականներն ու հատուկ ծառայությունները շարքից հանել են 2 գրոհող անօդաչու թռչող սարքեր։ Հարձակման հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան։

Կրեմլը հարվածի փորձը գնահատել է որպես ծրագրված ահաբեկչություն և Ռուսաստանի նախագահի մահափորձ՝ Հաղթանակի օրվա նախօրեին։ Մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում պատասխանել Կրեմլի վրա հարվածի փորձին որտեղ և երբ հարմար գտնի։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին, թե հնարավո՞ր է հանրային միջոցառումների փոփոխություն Վլադիմիր Պուտինի հետ, այդ թվում՝ Կրեմլում, ասել է, որ նախագահի գրաֆիկը շարունակվում է առանց փոփոխությունների։ Նա նաև հավելել է, որ մայիսի 9-ի Կարմիր հրապարակում շքերթը տեղի կունենա, ծրագրերում փոփոխություններ չկան։