Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրեմլը որոշել է արտերկրում «Վագներ»-ի վարձկաններին իր վերահսկողության տակ վերցնել. WSJ

Կրեմլը որոշել է արտերկրում «Վագներ»-ի վարձկաններին իր վերահսկողության տակ վերցնել. WSJ
Ռուսաստան
12:15, 29 июнь 2023
Ռուսաստանի իշխանությունները որոշել են իրենց վերահսկողության տակ վերցնել արտերկրում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկաններին, գրում է The Wall Street Journal-ը։

Պարբերականի տվյալներով՝ մի քանի ժամ անց այն բանից, երբ Եվգենի Պրիգոժինը հայտարարել է դեպի Մոսկվա «արդարության երթն» ավարտելու մասին, փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը թռչել է Դամասկոս՝ անձամբ հայտնելու Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, որ «Վագներ»-ն այդ երկրում այլևս ինքնուրույն չի գործելու։ WSJ-ի աղբյուրը հայտնել է, որ վարձկաններին հրամայվել է ժամանել Լաթաքիայի ռուսական բազա, և նրանք ենթարկվել են նրան։ 

Նաև ՌԴ ԱԳՆ ղեկավարության ներկայացուցիչները, պարբերականի տվյալներով, հեռախոսազրույց են ունեցել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության ղեկավար Ֆոստեն-Արկանժ Տուադերայի հետ, ում անձնական պաշտպանությամբ, ի թիվս այլոց, զբաղվում է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը։ Ռուսական կողմը նրան հավաստիացրել է, որ Պրիգոժինի խռովությունը որևէ կերպ չի ազդի Մալիում «Վագներ»-ի աշխատանքի վրա։