Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վագներ»-ի զինյալները հեռանում են ռազմական գործողությունների գոտուց. ՌԴ-ում կառաջանա՞ նոր մոբիլիզացիայի կարիք. պարզաբանում է Պետդուման

«Վագներ»-ի զինյալները հեռանում են ռազմական գործողությունների գոտուց. ՌԴ-ում կառաջանա՞ նոր մոբիլիզացիայի կարիք. պարզաբանում է Պետդուման
Ռուսաստան
10:41, 03 июль 2023
Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը հայտարարել է, որ մոբիլիզացիայի նոր ալիքի անհրաժեշտություն այսօրվա դրությամբ չկա և չի լինի մոտ ապագայում՝ կապված հատուկ ռազմական գործողությունների գոտուց «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հեռանալու հետ։ Այդ մասին նա այսօր հայտնել է ՏԱՍՍ-ին։

«Մոբիլիզացիայի նոր ալիք չի պահանջվի: <…> Ռուսաստանի Դաշնության նախագահը (Վլադիմիր Պուտինը) հստակ, հասկանալի և կոնկրետ ասաց, որ ոչ մի նոր մոբիլիզացիա չի լինի, ընթանում է պայմանագրային զինծառայողների պլանային հավաքագրում, ընթանում է (ռազմական) միավորումների և մասերի պլանային ձևավորում, այդ թվում՝ պահեստայինների, նրանց նախապատրաստում: Այսօրվա դրությամբ և մոտ ապագայում ոչ մի մոբիլիզացիայի անցկացման անհրաժեշտություն չկա»,- ընդգծել է Կարտապոլովը։ 

Նա նշել է, որ այսօրվա դրությամբ «ռազմական պոտենցիալի նվազման սպառնալիք չկա՝ ոչ միջնաժամկետ, ոչ, առավել ևս, երկարաժամկետ հեռանկարում»։ «Խռովության (փորձի) պահին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցները չեն եղել առաջնագծում, նրանք բոլորը գտնվել են ճամբարներում: Եվ  (Ուկրաինայի ԶՈՒ-ի) հարձակումը հետ է մղվել գործնականում առանց նրանց մասնակցության:

Ինչ վերաբերում է պահեստայիններով նրանց փոխարինելուն, ապա կա ինչով և ումով նրանց փոխարինել», - ասել է Կարտապոլովը: