Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ՝ հյուսիսկորեական հրթիռներ ձեռք բերելու համար

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ՝ հյուսիսկորեական հրթիռներ ձեռք բերելու համար
ԱՄՆ
13:09, 12 январь 2024
ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է հայտարարել երեք ռուսական կազմակերպությունների և մեկ անձի նկատմամբ՝ մեղադրելով նրանց ռուսական բանակին հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներ փոխանցելու մեջ՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար: Պատժամիջոցների մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: 

Պետդեպարտամենտի ղեկավարի հայտարարության մեջ ասվում է, որ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների փոխանցումը Ռուսաստանին «աջակցում է ռուսական ռազմական ագրեսիային, մեծացնում է ուկրաինացի ժողովրդի տառապանքը և խարխլում զենքի չտարածման գլոբալ ռեժիմը»։