Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրաձգություն Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև

Հրաձգություն Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև
Աշխարհ
13:41, 24 октябрь 2022
Հյուսիսային Կորեայի զինծառայողները երկրի արևմտյան ափից դեպի ծով արձակել են 10 հրետանային համազարկ, հաղորդում է հյուսիսկորեական պաշտոնական KCNA լրատվական գործակալությունը:

Հրաձգությունը տեղի է ունեցել մեկ ժամ անց այն բանից, երբ Հարավային Կորեայի զինվորականները մի քանի նախազգուշական կրակոցներ են արձակել հյուսիսկորեական նավի ուղղությամբ, որը հատել էր երկու երկրների միջև սահմանային ծովային գիծը:

 Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ներկայացուցչի խոսքով՝ նախազգուշական կրակով երկրի զինվորականները Հյուսիսային Կորեայի տարածք են վերադարձրել Հյուսիսային սահմանային գիծը (NLL) հատած հյուսիսկորեական առևտրային նավը. այն իրականում Դեղին ծովում Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև ծովային սահմանն է։  

«Կորեայի Ժողովրդական բանակի գլխավոր շտաբը հրամայել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 10 կրակոց արձակել՝ հակառակորդի ռազմանավը հետ ուղարկելու համար»,- ասվում է Հյուսիսային Կորեայի ներկայացուցչի հայտարարության մեջ, որը տարածել է KCNA լրատվական գործակալությունը: