Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆլորիդայի հանրապետական նահանգապետը դուրս է եկել նախագահական քարոզարշավից՝ իր կողմնակիցներին կոչ անելով քվեարկել Թրամփի օգտին

Ֆլորիդայի հանրապետական նահանգապետը դուրս է եկել նախագահական քարոզարշավից՝ իր կողմնակիցներին կոչ անելով քվեարկել Թրամփի օգտին
ԱՄՆ
10:45, 22 январь 2024
Ֆլորիդայի հանրապետական նահանգապետ Ռոն Դեսանտիսը դադարեցրել է իր նախագահական քարոզարշավը։ Այս մասին հայտնել է ինքը՝ Դեսանտիսը, X (նախկին՝ Twitter) սոցիալական ցանցի իր էջում հրապարակված տեսանյութում։ Քաղաքական գործիչն իր կողմնակիցներին կոչ է արել քվեարկել Դոնալդ Թրամփի օգտին։

Հունվարի 15-ին Այովայի ներկուսակցական ընտրություններում Դեսանտիսը գրավել է երկրորդ տեղը՝ հավաքելով ձայների 21%-ը Թրամփի 51%-ի դիմաց։ Շաբաթ օրը քաղաքական գործիչը չեղարկել է ծրագրված հարցազրույցները, իսկ կիրակի օրը նա որոշել է հանրահավաք չանցկացնել Նյու Հեմփշիրում. այս նահանգն իր փրայմերիզը կանցկացնի հունվարի 23-ին։ 

Դեսանտիսը 2023 թվականին համարվում էր Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցը հանրապետականների առաջադրման համար։ Քաղաքական գործիչը իր առաջադրման մասին պաշտոնապես հայտարարել է մայիսի 24-ին, և դրանից հետո նա միայն կորցրել է ժողովրդականությունը. Դեսանտիսին քննադատում էին հասարակության մեջ անբնական լինելու և Թրամփին գրոհելու ցանկության բացակայության համար, իսկ ամռանը նախընտրական արշավը բախվել է միջոցների դեֆիցիտի, և հանրապետականը ստիպված էր փոխել իր շտաբի պետին։ Իր գագաթնակետին Դեսանտիսի վարկանիշը գերազանցել է 30%-ը, սակայն վերջին ամիսներին նվազել է մինչև 10%:

Փրայմերիզների սկզբում հանրապետականների շարքում երկրորդ տեղը զբաղեցրել է Նիկի Հեյլին՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը։