Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատրաստ ենք ջանասիրաբար աշխատել՝ հատելու համար վերջնագիծը». Վեդանտ Պատելը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին

«Պատրաստ ենք ջանասիրաբար աշխատել՝ հատելու համար վերջնագիծը». Վեդանտ Պատելը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին
ԱՄՆ
10:39, 23 январь 2024
«Ես ժամանակացույցի հետ կապված նոր տեղեկություններ չունեմ, բայց մենք անհամբեր սպասում ենք մոտ ժամանակներս այդ մասին ավելի մանրամասն խոսելու հնարավորությանը»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին, թե դեռևս քննարկվո՞ւմ է պետքարտուղարի կողմից Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին դեկտեմբերին Վաշինգտոն հրավիրելու մասին հարցը: 

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը առ այն, թե Ադրբեջանը պատրաստ է մեկնել Մոսկվա՝ Հայաստանի հետ բանակցությունների համար, Վեդանտ Պատելը հայտարարել է. «Մենք նույնպես շահագրգռված ենք։ Որպես մարդ, ով լուսաբանել է սա, աշխատել և հարցեր տվել այս մասին, առնվազն այնքան ժամանակ, որքան ես այստեղ եմ, դուք լսածի հիման վրա չէ, որ գիտեք, որ սա այն է, ինչը հետաքրքրում է Միացյալ Նահանգներին և պետքարտուղարին, և սա այն է, ինչի վրա մենք պատրաստ ենք շատ ջանասիրաբար աշխատել վերջնագիծը հատելու համար՝ սերտորեն համակարգելով Հայաստանի ու Ադրբեջանի և այլոց հետ, ովքեր աշխատում են այս հարցի վրա՝ ներառյալ համակարգող Բոնոյի»: