Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի անցկացմանը. Վեդանտ Պատել

Անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի անցկացմանը. Վեդանտ Պատել
Տարածաշրջան
12:08, 08 июнь 2023
«Ես, իհարկե, չեմ պատրաստվում հաստատել կամ որևէ տեղեկատվություն հայտնել ժամանակացույցի կամ հնարավոր ամսաթվերի մասին: Ուղղակի կարող եմ միայն ասել, որ մենք, իհարկե, ինչպես արդեն ասել եմ այս շաբաթվա սկզբին, անհամբերությամբ սպասում ենք բանակցությունների ևս մեկ փուլի անցկացմանը Վաշինգտոնում, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագային»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը ամենօրյա ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի՝ հունիսի 12-ին սպասվող հանդիպմանը։ Պատելը հավելել է. «Մենք, ինչպես նախկինում, կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է»: