Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ում առաջիկայում կկայանա Երևանի և Բաքվի միջև բանակցությունների նոր փուլ. Վեդանտ Պատել

ԱՄՆ-ում առաջիկայում կկայանա Երևանի և Բաքվի միջև բանակցությունների նոր փուլ. Վեդանտ Պատել
Տարածաշրջան
10:21, 22 июнь 2023
Ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացում երկխոսությունն անփոխարինելի է: ԱՄՆ-ում առաջիկայում կկայանա Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերաբերյալ բանակցությունների նոր փուլ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների ևս մեկ փուլին, քանի որ կողմերը շարունակում են ձգտել խաղաղ ապագայի Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մենք, ինչպես նախկինում, համարում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է։ Լարվածություն առաջացնող քայլերը, անշուշտ, անարդյունավետ են, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները ընթանում են տարբեր հարթակներում։ Մենք կշարունակենք զբաղվել այս խնդրով և անհամբերությամբ սպասում ենք առաջիկայում բանակցությունների հաջորդ փուլի անցկացմանը»,- ասել է Պատելը։