Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թրամփը և Բայդենը իրենց կուսակցությունների փրայմերիզներում հաղթել են Նյու Հեմփշիրում

Թրամփը և Բայդենը իրենց կուսակցությունների փրայմերիզներում հաղթել են Նյու Հեմփշիրում
ԱՄՆ
10:47, 24 январь 2024
Դոնալդ Թրամփը հաղթել է Նյու Հեմփշիր նահանգում հանրապետականների փրայմերիզներում, իսկ Ջո Բայդենի անունը եղել է դեմոկրատների շրջանում քվեարկության մասնակիցների մեծ մասի քվեաթերթիկում: Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում անելով AP-ին։ Գործակալության վերլուծաբանները նախկին նախագահի հաղթանակն անխուսափելի են համարել առաջին ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո։

Թրամփն առաջատար է 198 հազար քվեաթերթիկների հաշվման արդյունքներով. նա հավաքել է ձայների 54,0%-ը: Առաջադրման համար պայքարում նրան միայն մեկ մրցակից է մնացել՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին. նրա օգտին Նյու Հեմփշիրում քվեարկել է հանրապետականների 44,5%-ը։ 

Ջո Բայդենի անունը քվեաթերթիկում չի եղել՝ նահանգի իշխանությունների և Դեմոկրատական կուսակցության միջև կոնֆլիկտի պատճառով։ Այնուամենայնիվ, 63 հազար ընտրողների մոտ 70 տոկոսն այն ձեռքով գրել է քվեաթերթիկում։ Կոնգրեսական Դին Ֆիլիպսը հավաքել է ձայների 20,9%-ը, իսկ գրող Մարիաննա Ուիլյամսոնը՝ 4,3%-ը։