Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը հակաարբանյակային զենք է մշակում. Սպիտակ տուն

Ռուսաստանը հակաարբանյակային զենք է մշակում. Սպիտակ տուն
ԱՄՆ
12:44, 16 февраль 2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հինգշաբթի հաստատել է հետախուզական տվյալների առկայությունն առ այն, որ Ռուսաստանը համակարգեր է մշակում տիեզերքից թիրախավորելու համար, հաղորդում է TURAN-ը։

Ավելի վաղ Կոնգրեսի հետախուզության հարցերով կոմիտեն հանդես էր եկել ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգի մասին նախազգուշացմամբ։ 

«Կարող եմ հաստատել, որ դա կապված է հակաարբանյակային պոտենցիալի հետ, որը մշակում է Ռուսաստանը»: Այս մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է նախագահի խորհրդական և Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ 
Սպիտակ տունը չի հայտնել, թե արդյոք այդ պոտենցիալը ներառո՞ւմ է միջուկային զենք կամ դա տիեզերք հասցնելու միջոցներ: