Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը Ուկրաինային է տրամադրել մեծ հեռահարությամբ ATACMS հրթիռներ

ԱՄՆ-ը Ուկրաինային է տրամադրել մեծ հեռահարությամբ ATACMS հրթիռներ
Աշխարհ
12:20, 18 октябрь 2023
ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը երկուշաբթի օրը հաստատել է, որ վերջերս Ուկրաինային է տրամադրել «մինչև 165 կմ հեռահարությամբ ATACMS հրթիռներ», հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ներկայացուցիչը։
 «Մենք կարծում ենք, որ դա կապահովի Ուկրաինայի ռազմական հնարավորությունների զգալի աճ»,- ասել է Սպիտակ տան մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Վեճերն այն մասին, թե պե՞տք է արդյոք Ուկրաինային տրամադրել ATACMS, ընթանում էին մի քանի ամիս։

Սպիտակ տունը թույլտվության վերջնական որոշում կայացրեց ամռան վերջին՝ այդ մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հայտնելով անցյալ ամիս։

Երեկ Ուկրաինան օգտագործել է այդ զենքերը ռուսական ուղղաթիռները ոչնչացնելու համար։ Զելենսկին հայտնել է այս լուրը և հավելել, որ նախագահ Բայդենի հետ պայմանավորվածությունները «իրականացվում են շատ ճշգրիտ»։

«ATACMS-ն արդարացրեց իրեն»,- ասել է նա: