Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրապետական սենատորը Բայդենին կոչ է արել Ուկրաինային տրամադրել F-16 կործանիչներ և NASAMS ՀՕՊ համակարգեր

Հանրապետական սենատորը Բայդենին կոչ է արել Ուկրաինային տրամադրել F-16 կործանիչներ և NASAMS ՀՕՊ համակարգեր
Աշխարհ
14:28, 22 ноябрь 2022
Ամերիկացի հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է արել Ուկրաինային տրամադրել F-16 կործանիչներ, ինչպես նաև մատակարարել NASAMS հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր: Այս մասին հանրապետականը հայտնել է «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականին՝ Կանադայում անցկացվող Հալիֆաքս անվտանգության ֆորումի շրջանակում, որտեղ նա ժամանել է ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության գլխավորությամբ։ 

«Ես հանդիպել եմ ուկրաինացի օդաչուների հետ և կարծում եմ, որ նրանք կարող են օգտագործել F-16: Այո, որոշակի ուսուցում պետք է, բայց լուրջ խնդիրներ չկան»,- ասել է Ռիշը՝ նշելով, որ իր առաջարկությունները մշտապես փոխանցում է Սպիտակ տուն։ 

«Ինչ-որ մեկն ասում է. «Օ՜, ոչ, սա կհանգեցնի էսկալացիայի»: Բայց լսեք, երբ մենք կռվում էինք Վիետնամում և Կորեայում, ռուսները մեր հակառակորդներին տրամադրեցին ինչպես ինքնաթիռներ, այնպես էլ օդաչուներ: Ժամանակն է, որ ԱՄՆ-ն նույն կերպ պատասխանի: Ես լիովին պատրաստ եմ քվեարկելու հօգուտ նման քայլի»,- ասել է ամերիկացի սենատորը։

Ռիշը հավաստիացրել է, որ Հանրապետական կուսակցության անդամների մեծ մասն աջակցում է Ուկրաինային, իսկ այն մի քանիսը, որոնք հանդես են գալիս Ուկրաինային ռազմական օգնության դեմ, ամպագոռգոռ հայտարարություններ են անում հաճախ հանուն այն բանի, որ ավելի մեծ հայտնիություն ձեռք բերեն։