Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինային Hawk ՀՕՊ-եր փոխանցելու հնարավորությունը

ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինային Hawk ՀՕՊ-եր փոխանցելու հնարավորությունը
Միջազգային
15:41, 25 октябрь 2022
ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինային ՀՕՊ Hawk հին համակարգեր մատակարարելու հնարավորությունը՝ հրթիռային հարվածներից և անօդաչուներից պաշտպանվելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է Ուկրաինային տրամադրել հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգեր հոկտեմբերի 10-ին երկրի զանգվածային հրթիռակոծությունից հետո։ Բացի դրանից, հոկտեմբերի 14-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիչենկոն հայտնել է, որ Իսպանիան Ուկրաինային է փոխանցում Hawk հակաօդային պաշտպանության չորս համակարգեր։