Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենը Զելենսկուն ժամանակակից ՀՕՊ համակարգեր է խոստացել

Բայդենը Զելենսկուն ժամանակակից ՀՕՊ համակարգեր է խոստացել
Աշխարհ
11:18, 11 октябрь 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է հետագայում ևս Կիևին տրամադրել անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ՀՕՊ համակարգեր, հայտնում է Սպիտակ տունը։

«Նախագահ Բայդենը խոստացել է շարունակել Ուկրաինային տրամադրել ինքնապաշտպանության համար անհրաժեշտ աջակցություն՝ ներառյալ առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Բայդենը նաև նշել է դաշնակիցների և գործընկերների հետ շարունակական աշխատանքը՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակող միջոցներ սահմանելուն։ Բացի դրանից, նա խոստացել է աջակցություն ցուցաբերել Ուկրաինային անվտանգության ոլորտում՝ նրան տրամադրելով տնտեսական ու հումանիտար օգնություն։