Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել NASAMS առաջին երկու համալիրները

ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել NASAMS առաջին երկու համալիրները
Միջազգային
11:56, 26 октябрь 2022
ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել NASAMS-ի առաջին երկու զենիթահրթիռային համալիրները (ԶՀՀ):  Երեքշաբթի այսպիսի պնդմամբ է հանդես եկել NASAMS արտադրող ամերիկյան Raytheon Technologies ընկերության գլխավոր տնօրեն Գրեգ Հեյեսը CNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Մենք հենց նոր մատակարարեցինք NASAMS-ի երկու համալիրներ», - հայտարարել է նա: «Մենք (ԱՄՆ) կառավարությանը փոխանցել ենք երկու (համալիրներ) մի երկու շաբաթ առաջ։ Արդեն այսօր դրանք տեղակայվում են Ուկրաինայում»,- ասել է Raytheon Technologies-ի գլխավոր տնօրենը։

Անցյալ շաբաթ Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողներին հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները հույս ունեն առաջիկա շաբաթների ընթացքում Կիևին փոխանցել NASAMS զենիթահրթիռային առաջին համալիրները։ Հոկտեմբերի 11-ին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները «ամենամոտ ապագայում» հույս ունեն Կիևին փոխանցել NASAMS-ի առաջին երկու համալիրները։ Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, ԱՄՆ-ը մտադիր է ութ այդպիսի համակարգ մատակարարել Ուկրաինային։ 

Մատակարարումները նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի անվտանգության աջակցման նախաձեռնության շրջանակներում, ինչը ենթադրում է ամերիկյան պաշտպանական գերատեսչության կողմից արտադրողների հետ պայմանագրերի կնքում, այլ ոչ թե ուղղակիորեն Պենտագոնի պահուստներից տեխնիկայի տրամադրում: