Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պահանջում է անհապաղ միջոցառումների ընդունում, առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական բնույթի. ՀԱՊԿ

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պահանջում է անհապաղ միջոցառումների ընդունում, առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական բնույթի. ՀԱՊԿ
---
23:03, 25 май 2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված ճգնաժամային իրավիճակին, շեշտել է, որ այն պետք է կարգավորվի քաղաքական-դիվանագիտական եղանակներով. գրում է tert.am-ը:

«Երկարատև խաղաղության հաստատման հեռանկարն ամրապնդվում է ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությամբ և շարունակվող բանակցային գործընթացով»,- ասել է Սեմերիկովը՝ ելույթ ունենալով կազմակերպության միավորված շտաբի նիստում:

Վերջինս հավելել է, որ «վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պահանջում է անհապաղ միջոցառումների ընդունում, առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական բնույթի»: