Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շարունակվում են ընդերքօգտագործման ոլորտի կարգավորումները

Շարունակվում են ընդերքօգտագործման ոլորտի կարգավորումները
Տնտեսություն
20:08, 18 август 2021
Շարունակվում են ընդերքօգտագործման ոլորտի կարգավորումները։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հրամանով սահմանվել են․
Ոսկու հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման,
Շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերի դասակարգման կիրառման,
Ավազի և ավազակոպճային խառնուրդի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգները:

N 06-Ն հրամանի ընդունմամբ ապահովվել է հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) երկրաբանահետախուզական համալիր աշխատանքների կանոնակարգումը, ինչն էլ բխում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջի կատարումից:

Նշենք, որ մինչ այժմ սահմանված չէին տարբեր տեսակի օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգներ, ինչը խոչընդոտում էր պաշարների կանոնակարգված հաշվարկմանը, ինչպես նաև պաշարների հաստատման վերաբերյալ ընդերքաբանական փորձաքննական գործընթացի համակարգված կազմակերպմանը։

Մանրամասները՝   https://www.arlis.am/DocumentView.aspx?